Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության նիստին

Armenpress 11:26, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թանդիլյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարել էր հրաժարականի մասին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման հետ կապված օրենքի նախագծի շուրջ տարաձայնությունների պատճառով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am