Չեխիայի նախագահը հրապարակավ այրել Է կարմիր կիսավարտիքը

Armenpress 10:13, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել Է վիթխարի կարմիր կիսավարտիքը: Այս մասին հայտնել Է Radio Praha-ն, տեսագրությունը հրապարակված Է YouTube-ի POLITIKA 24 ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ կիսավարտիքը 2015 թվականին Չեխիայի Ztohoven արտ-խումբը կախել Էր պետության ղեկավարի նստավայրից՝ ցուցադրելով իր վերաբերմունքը Զեմանի եւ նրա քաղաքականության նկատմամբ: Նախագահի վարչակազմն այն Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեից գնել Է մեկ կրոնով:

Զեմանը Պրաժսկի Հրադ Է կանչել լրագրողների, ցուցադրել կիսավարտիքը, ինչից հետո երկու հրշեջներ «արտեֆակտը» գցել են կրակի մեջ: Նախագահը պարզաբանել Է, որ այս գործողությամբ ինքը ցանկանում Է ցույց տալ, որ քաղաքականությունը պետք Է վարել «կարծիքների փոխանակման հիման վրա, իսկ քաղաքականության մեջ ներքնաշորերի ժամանակն ավարտվել Է»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am