Թրամփը որոշեց Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 մլրդ դոլար գումարի մաքսեր սահմանել. WSJ

Armenpress 10:02, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է կայացրել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել: Այս մասին հայտնել Է The Wall Street Journal թերթը: Թե հատկապես երբ ուժի մեջ կմտնեն մաքսերն, առայժմ չի ճշտվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփն արդեն բազմիցս հայտարարել Է, որ իրեն դուր չի գալիս Չինաստանի հետ առեւտրում պակասուրդը, որը, նրա խոսքով՝ տարեկան հասնում Է 500 միլիարդ դոլարի: Նա մարտի 22-ին ստորագրել Է հուշագիր, որը նախատեսում Է համալիր միջոցների կիրառում, ԱՄՆ-ի կարծիքով՝ Պեկինի անազնիվ առեւտրական քաղաքականության դեմ: Ապրիլի 3-ին Վաշինգտոնը հայտարարել Է Չինաստանից ներկրվող 1,3 հազար անուն արտադրանքի համար 25 տոկոս մաքսեր սահմանելու մտադրության մասին, որի ընդհանուր արժեքը կազմում Է 50 միլիարդ դոլար: Ի պատասխան ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշել Է 25 տոկոս մաքսեր սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, լոբազգիների եւ գյուղատնտեսական այլ արտադրանքի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ապրանքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am