1000х90.jpg (78 KB)

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 14-06-18

Armenpress 08:47, 15 Հունիս, 2018

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հունիսի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 0.15%-ով և կազմել 1304.70 դոլար, արծաթի գինն աճել է 1.06%-ով և կազմել 17.21 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.56%-ով և կազմել 905.29 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am