1000х90.jpg (78 KB)

Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour»

Armenpress 08:16, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ի արագ շախմատի մրցաշարում երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Grand chess tour»-ում կայացան արագ շախմատի վերջին երեք տուրերը: Արոնյանը 7-րդ տուրում պարտվեց Կարյակինին, 8-րդում հաղթեց Ֆաբիանու Կարուանային, իսկ 9-րդ տուրում կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արոնյանը 18 հնարավորից հավաքեց 11 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջինը 14 միավորով Ուեսլի Սոն է:

Այժմ շախմատիստները 18 տուր կխաղան կայծակնային շախմատ: Կայծակնային շախմատում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 15-ին և 16-ին կկայանան կայծակնային շախմատի պարտիաները: Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am