1000х90.jpg (78 KB)

Թաներ Աքչամի կողմից Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելուն նպաստել է իր հայրը

Armenpress 21:32, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով հետաքրքրվել և այն սկսել է ուսումնասիրել ի շնորհիվ իր հոր: Հայրը նրա մեջ սերմանել է արդարության համար պայքարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աքչանն այս մասին ասաց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանը: «Ես թուրք եմ, բայց մենք բոլորս նույն արյունն ունենք:  Հայոց ցեղասպանության թեման ինձ հետաքրքրել է ի շնորհիվ հորս: Հայրս ինձ ասում էր միայն մեկ բան՝ պատմիր ճշմարտությունն ու պայքարիր արդարության համար»,-ասաց թուրք պատմաբանը: 

Աքչամը նշում է՝ երբ քայլում է Երևանում, զգում է՝ այստեղ նույն օդն է, նույն աշխարհագրությունը:  Նա ասում է՝ Թուրքիայում ժխտողականությունը հիմնավորում են Հայոց ցեղասպանության մասին փաստող փաստաթղթերի բնօրինակները պահանջելով: «Բնօրինակ փաստաթղթի պակասի պատճառով են եղելությունը դնում կասկածի տակ: Թուրքիայի կողմից ժխտողականությունն ի սկզբանե եղել է ցեղասպանության անքակտելի մասը»,-ասում է Աքչամն ու հավելում, որ ժխտողականությունն ի հայտ չի եկել Հայոց ցեղասպանությունից հետո, այլ սերմանված է եղել ակունքներում:  Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա այդ թեմայով աշխատանքներ ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am