1000х90.jpg (78 KB)

Բավարացի պահպանողականները Մերկելի կուսակցությանն սպառնում են Բունդեսթագում դուրս գալ խմբակցությունից

Armenpress 17:46, 14 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեասոցիալական միությունը սպառնում Է դուրս գալ Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության հետ միասնական խորհրդարանական խմբակցությունից, որի ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Է, եթե ՔԴՄ-ն չընդառաջի փախստականների վերաբերյալ բավարացի պահպանողականների առաջարկություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է Augsburger Allgemeine թերթը՝ հղում անելով ՔՍՄ-ի աղբյուրներին:«Իրադրությունն ընդհանուր խմբակցության համար կարող Է խիստ բարդանալ: Խզումն այնքան Էլ հեռու չԷ»,-հրատարակությունը մեջբերել Է Քրիստոնեասոցիալական միության ներկայացուցչի խոսքը: ՔՍՄ-ն Մերկելից պահանջում Է շտապ միջոցներ ձեռնարկել անօրինական ներգաղթին հակազդելու համար եւ առաջարկում Է փախստականների ճանապարհը փակել արդեն Գերմանիայի սահմանին: Քրիստոնեադեմոկրատները՝ կանցլերի գլխավորությամբ, եւ սոցիալ-դեմոկրատկները պնդում են այդ խնդրի համաեվրոպական լուծում գտնելը եւ չեն ցանկանում միակողմանի քայլեր ձեռնարկել ազգային մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am