Նշվել Է Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող ամառային իրը

Armenpress 16:36, 14 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մոդելագործ Սիմոնա Պորտ Ժակմյուի ծղոտե հսկայական գլխարկը Instagram-ում դարձել Է 2018 թվականի ամառային տարեշրջանի ամենամեծ ժողովրդականություն վայելող իրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Fashionista հրատարակությունը:Le Grand Chapeau Bomba անվանումը կրող գլխարկը, որն արեւի ճառագայթներից պաշտպանում Է գործնականում ողջ մարմինը, թրենդ Է դարձել ինչպես հայտնիների, այնպես Էլ նրանց երկրպագուների շրջանում: Նրանցից շատերը գլխարկով լուսանկարներ են հրապարակել իրենց Instagram-օգտահաշիվներում:Նրանց թվում հայտնվել Է ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը:Նորաձեւության բլոգերներ Դենի Էլիասը եւ Էվանժելի Սմիրնիոտակին նույնպես լուսանկարվել են ծղոտե լայնեզր գլխարկով: Լուսանկարիչ Պետյա Շալամանովան միանգամից մի քանի լուսանկար Է հրապարակել գլխարկով: Միտումը պաշտպանել Է նաեւ ռուս մոդել Տատյանա Կորսակովան: Jacquemus ծղոտե գլխարկը հասանելի Է 770 դոլար գնով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am