Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել

Armenpress 16:03, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, պատասխանելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վերաբերյալ լրագրողների հարցերին, փորձել է խելացի երևալ, սակայն անմիտ պատասխան տալով՝ հիմարի տպավորություն է թողել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Լրագրողների հարցին, թե ըստ պատգամավորի, ո՞ր թիմն է հաղթելու աշխարհի գավաթի խաղերում, պատգամավորը վստահաբար պատասխանել է՝ «Ռեալ» (Մադրիդ) ֆուտբոլային ակումբը: Ադրբեջանցի պատգամավորը, խոսելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունից, չգիտի, որ խաղարկությանը մասնակցում են երկրների հավաքականները, այլ ոչ թե ֆուտբոլային ակումբները:

Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը միջազգային առաջնություն է, որին մասնակցում են պետությունների ազգային հավաքականները։ Անցկացվում է 4 տարին մեկ։ Առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին։ 1942 և 1946 թթ․ աշխարհի առաջնություն չի անցկացվել Երկրորդ աշխարհամարտի պատճառով։ Մինչև այժմ անցկացվել է աշխարհի առաջնության 20 խաղարկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am