1000х90.jpg (78 KB)

Ձեղնահարկում փոշոտված հին սկահակը աճուրդում վաճառվել Է 16,2 մլն եվրոյով

Armenpress 15:54, 14 Հունիս, 2018
 ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճենապակե հին սկահակը, որը ձեղնահարկում տասնամյակներով փոշոտվում Էր կոշիկի տուփի մեջ, աճուրդում վաճառվել Է 16,2 մլն եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը: Փարիզի Sotheby’s աճուրդում դրված լոտի համար կատաղի պայքար Է ծավալվել: Սակարկությունները տեւել են անսովոր երկար՝ մոտավորապե՝ 20 րոպե: Առավելագույն գումարը 20 անգամ գերազանցել Է գնահատողների կանխատեսումները, որոնք սպասում Էին, որ այն կկազմի 500-ից մինչեւ 700 հազար եվրո: Ֆրանսիայում Sotheby’s-ի աճուրդներում ոչ մի իր այդքան թանկ չի վաճառվել:

Սկահակը նախկին տերերին ժառանգություն Էր հասել: Մարտին տանտիրուհին, այն գտնելով ձեղնահարկում, որոշել Է անոթը ցույց տալ գիտակ մարդկանց: Sotheby’s-ի՝ Ասիայի արվեստի գծով փորձագետի խոսքով՝ կնոջը հարկ Է եղել աճուրդի տան գրասենյակ հասնել գնացքով եւ մետրոյով: Նա անգին սկահակն իր հետ տարել Է լրագրի թղթով փաթաթած կոշիկի տուփի մեջ:

«Երբ նա տուփը դրեց իմ գրասեղանին, եւ մենք այն բացեցինք, փոքր իրը շփոթեցրեց բոլորին»,-հիշում Է փորձագետը: 30-սանտիմետրանոց անոթը պատված Էր գույնզգույն նախշերով, իսկ կայսր Այսինգյորո Խունլիի նշանը, որը Չինաստանում կառավարել Է 1736-ից մինչեւ 1795 թվականներին, թույլ Էր տալիս այն թվագրել 18-րդ դարով: Նախքան Ֆրանսիայում հայտնվելը, սկահակը պատկանում Էր Ցիների կայսերական դինաստիային: Մասնագետները նշում են դրա բացառիկ պահպանվածությունը: Նախկին տերերը կռահում Էին, որ այդ իրն արժեք Է ներկայացնում, բայց չգիտեին, թե այդքան մեծ: «Այն մեզ առանձնապես դուր չԷր գալիս, իմ տատին ու պապին՝ նույնպես»,-բացատրել Է կինը, որն այն բերել Էր Sotheby’s:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am