Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշների հասնել օգտագործելով տարածաշրջանային հարթակը

Armenpress 15:06, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության համար տարածաշրջանային համագործակցության գործոնը շատ կարևոր է, և ԵՄ-ն ցանկանում է ուղղորդել այդ երկրներին դեպի համագործակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկմանն այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշների հասնել օգտագործելով տարածաշրջանային հարթակը: «Վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում ալեկոծ վիճակ է, ինչը կարող է ապակայունացնել գործընթացները: Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ: ԵՄ քաղաքականության առանցքն է օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել ալեկոծ զարգացումներին և անկանխատեսելի գործընթացներին»,-ասաց նա:

ԵՄ դեսպանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն Արևելյան գործընկերությունը պատրաստվում է դադարեցնել ՀՀ-ի հետ համագործակցությունը։ 

«Մարտահրավերները բավականին մեծ են, հարցը նրանում է, թե ինչպես պետք է դրանց դիմագրավել։ Մենք ունենք շատ կուռ օրակարգ և նոր հայեցակարգ և մենք հույս ունենք շատ կոնկրետ արդյունքներ ստանալ»,- ասաց նա։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am