Վարդան Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Armenpress 11:48, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր Վարդան Մովսիսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Անուբաղ Համբարյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am