Էրդողանը Ռուսաստանին առաջարկել Է C-500-ի համատեղ արտադրություն կազմակերպել

Armenpress 11:45, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես Է եկել ռուսական C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկությամբ: Այս մասին, ինչպես հաղորդել Է Anadolu գործակալությունը, պետության ղեկավարը հայտարարել Է TV24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը մեզ C-400-ի վերաբերյալ տրամադրել Է վարկ շատ ընդունելի պայմաններով: Երկրորդ եւ երրորդ փուլերում մենք ձեռնամուխ կլինենք համատեղ արտադրության: Ես նաեւ Ռուսաստանին առաջարկեցի C-500-ի համատեղ արտադրություն իրականացնել»,- հայտարարել Է Թուրքիայի ղեկավարը: Բացի դրանից, Էրդողանը պատասխանել Է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից քննադատությանը՝ C-400-ի մատակարարումների շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնությունների վերաբերյալ:

«Ինչու՞ են նրանք լռում C-300-ի առիթով, որոնք կան Հունաստանում: Թուրքիայի նկատմամբ այդ քաղաքականությունն հնարավոր չԷ հասկանալ: Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր կարիքներն ունի, եւ մենք կձգտենք բավարարել դրանք»,- ասել Է Էրդողանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am