Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել  

Armenpress 10:48, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, հարազատներին աջակցության համար և հայտնել, որ ծնկի վիրահատությունը հաջող է անցել:

Ավստրիական հավաքի ընթացքում հավաքականին այցելել էր ավելի վաղ վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը, ով երկար դադարից հետո կրկին հրավիրվել էր ընտրանի, բայց վնասվածքի պատճառով չի միացել թիմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am