«Ալաշկերտն» երկու նոր համալրում ունի  

Armenpress 10:32, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» արդեն երկու ձեռքբերում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի կազմը համալրել են դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: 22-ամյա դարպասապահ Ավագյանը հանդես է եկել «Միկայում» և «Բանանցում», խաղացել է Հայաստանի Մ17 (2 խաղ), Մ18 (1 խաղ), Մ19 (2 խաղ) հավաքականներում, իսկ վերջին շրջանում հանդիսանում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը, որի կազմում 8 հանդիպում է անցկացրել:  Կիսապաշտպան Շահինյանը հանդես է եկել «Միկայում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում, ներկայացրել է Հայաստանի Մ17 (4 խաղ, 1 գոլ), Մ19 (5 խաղ) և Մ21 (5 խաղ) հավաքականները: Կենտրոնական կիսապաշտպանի վերջին թիմը բուլղարական «Մոնտանան» էր, որի կազմում նա հանդես էր գալիս ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am