Վրաստանի նախագահը հրամանագիր Է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման մասին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր Է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին: Վրաստանի Սահմանադրությանը համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությանը հաջորդում Է կառավարության հրաժարականը: Դրանից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք Է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի վարչապետի նոր թեկնածուին, որին կընտրի խորհրդարանական մեծամասնությունը:

«Վրաստանի կառավարությանը՝ նույն կազմով, հանձնարարվում Է ժամանակավորապես կատարել պարտականությունները, մինչեւ կառավարության նոր կազմի ստեղծումը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am