Տասից ավելի երկրների ղեկավարներ կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Armenpress 17:56, 13 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այլ պետությունների ղեկավարների հետ միասին հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում կմասնակցի 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը եւ կդիտի առաջնության մեկնարկային մրցախաղը Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Պլանավորվում Է, որ արարողությանը ներկա կլինեն նաեւ պետությունների ու կառավարությունների այլ ղեկավարներ, մասնավորապես, Աբխազիայի, Բելառուսի, Ադրբեջանի, Բոլիվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Պանամայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի, Ռուանդայի նախագահները, Պարագվայի ընտրված նախագահը, Հայաստանի եւ Լիբանանի վարչապետները, Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ աարքայազնը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահը»,-նշել են մամուլի ծառայությունում:Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը տեղի կունենա ՌԴ-ի 11 քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am