Birkin պայուսակը Լոնդոնի աճուրդում վաճառել են 217 հազար դոլարով

Armenpress 17:53, 13 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 10 տարի առաջ թողարկված Himalaya Birkin պայուսակը Լոնդոնի աճուրդում վաճառվել Է Եվրոպայում կանանց պայուսակի համար ռեկորդային գնով՝ 162,5 հազար ֆունտով (217 հազար դոլար կամ 13,5 մլն ռուբլի), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Աճուրդի կատալոգում պայուսակը գնահատված Էր 100-150 հազար ֆունտ (մոտավորապես 135-200 հազար դոլար): Պատմության մեջ կանանց ամենաթանկ պայուսակը մնում Է 2017 թվականին Հոնկոնգի աճուրդում վաճառված Hermes Birkin-ը. դրա դիմաց տրվել Է 380 հազար դոլար:Himalaya Birkin-ը, որը թողարկվել Է 2008 թվականին, պատրաստված Է Նեղոսի կոկորդիլոսի կաշվից եւ զարդարված Է ադամանդներով: Պայուսակի վրա կա սպիտակ ոսկուց փոքրիկ փական՝ 18 կարատ դրվագավոր քարով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am