Փերիս Հիլթոնը հագուստի նոր շարք Է թողարկել Boohoo բրենդի հետ համատեղ

Armenpress 16:46, 13 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի եւ Hilton հյուրանոցային կայսրության նախկին ժառանգորդ Փերիս Հիլթոնը Boohoo բրենդի հետ համատեղ թողարկել Է հագուստի նոր շարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Cosmopolitan-ը:«Ես միշտ սիրել եմ թրենդսեթեր լինել՝ ստեղծելով իմ սեփական ոճը: Ես ինձ ամբողջությամբ ներդրել եմ այս հավաքածուի մեջ, եւ այն լիովին արտացոլում Է ինձ»,-պատմել Է դերասանուհին: Boohoo-ի ղեկավար Քերոլ Քեյնի խոսքով՝ 70 իրերով ներկայացված շարքում մարմնավորված են 2000-ական թվականների սկզբի՝ Փերիս Հիլթոնի կողմից սիրված բոլոր միտումները: Դրանց թվում հայտնվել են իրանը գրկող երեկոյան զգեստները, թեթեւ մինի-կիսաշրջազգեստները եւ լողազգեստը:Հավաքածուն վաճառքում կհայտնվի հունիսի 20-ին: Յուրաքանչյուր իրի արժեքը չի գերազանցի 100 դոլարը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am