Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինային մեկ միլարդ եվրո հատկացնելուն

Armenpress 16:29, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հունիսի 13-ին կայացած լիագումար նստաշրջանում հավանություն Է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլարդ եվրոյի չափով Եվրամիության մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության արդյունքները:

Ավելի վաղ հարցին ծանոթ աղբյուրը հայտնել Է, որ ԵՄ-ի կողմից ֆիանսական օգնության փաթեթի վերջնական ստորագրումը սպասվում Է հուլիսին:

Եվրամիությունը պլանավորում Էր այդ օգնությունը Ուկրաինային տրամադրել երկու մասնաբաժնով, աջակցության ծրագիրը նախատեսված Է երկուսուկես տարվա համար: Սա կլինի 2014 թվականից ի վեր Եվրամիության երրորդ մակրոֆինանսական օգնությունը Ուկրաինային: Այդ ժամանակվանից երկիրն արդեն մոտավորապես 2,8 մլրդ եվրո Է ստացել նման ծրագրի շրջանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am