Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում  

Armenpress 15:36, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին անձամբ հայտարարել է Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի մոսկովյան կոնգրեսի ժամանակ: «Ուզում եմ հայտնել, որ պատրաստ եմ առաջադրվել նախագահի հաջորդ ընտրություններում»,-ասել է նա:

ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2019 թվականի հունիսի 5-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am