Աշխարհի ֆուտբոլի 2026 թվականի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում  

Armenpress 15:10, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ֆուտբոլի 2026 թվականի առաջնությունն առաջին անգամ կկայանա երեք երկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ, որը կայացել է Մոսկվայում, 2026 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը նվաճեցին երեք երկիր` ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան: 

Նրանց հետ մրցակցում էր Մարոկկոն:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am