1000х90.jpg (78 KB)

Հռոմի պապը ողջունել Է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին

Armenpress 14:44, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի խոսք Է հղել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին՝ այդ իրադարձությունը համարելով համաշխարհային հանրակցության համերաշխության դրսեւորման հնարավորություն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ANSA գործակալությունը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել Է հունիսի 13-ին ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաղը Ռուսաստանում սկսվում Է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ցանկանում եմ ողջունել մասնակիցներին՝ խաղացողներին ու կազմակերպիչներին: Այդ իրադարձությունը հաղթահարում Է բոլոր սահմանները»,- նշել Է քահանայապետը:

«Հուսով եմ, որ այդ կարեւոր մարզական իրադարձությունը հնարավորություն կդառնա հանդիպման, երկխոսության, տարբեր մշակույթների ու կրոնների միջեւ եղբայրության դրսեւորման համար»,- հավելել Է Ֆրանցիսկոսը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը տեղի կունենա ՌԴ-ի 11 քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am