Փեգի եւ Ջոն Ռոքֆելլերների հավաքածուի թանկագին զարդերի սպառավաճառքը 20 մլն դոլար Է բերել

Armenpress 12:16, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փեգի եւ Ջոն Ռոքֆելլերների հավաքածուի ոսկերչական զարդերը 20 միլիոն դոլար ընդհանուր գումարով վաճառվել են Christie՚s-ի՝ հունիսի 12-ին կայացած աճուրդում: Ինչպես հայտնել Է աճուրդային տան մամուլի ծառայությունը, աճուրդի դրված 189 լոտերից ամենաթանկը դարձել Է պլատինե մանյակը՝ 7-ից մինչեւ 1 կարատ քաշով 73 ադամանդներով: Այն վաճառվել Է 1,572 միլիոն դոլարով: 576 հազար դոլարով վաճառվել Է ոսկե ապարանջանը՝ զարդարված 13 ադամանդներով, 444 հազար դոլարով՝ 20,47 կարատ ադամանդով մատանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեւիդ Ռոքֆելլերը (1915 – 2017)՝ Ջոն Ռոքֆելլերի (1839 – 1937)՝ Standard Oil նավթընկերության ստեղծողի եւ ԱՄՆ-ում առաջին միլիարդատերերից մեկի թոռն Է: 2016 թվականին ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել Է ԱՄՆ-ի ամանահարուստ ընտանիքների վարկանիշը: Ռոքֆելլերներն այնտեղ զբաղեցրել են 23-րդ տեղը, նրանց միագումար կարողությունկը գնահատվել Է 11 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am