Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

Armenpress 12:07, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել էր պողոտան վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: Այն Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում: Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, մի շարք հանդիպումներ էր ունեցել Վաշինգտոնում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am