Վրաստանում ադրբեջանցի քաղաքապետ է ձերբակալվել

Armenpress 11:21, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ձերբակալվել է Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Առկա տեղեկությունների համաձայն՝ Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովի ձերբակալության պատճառը քաղաքացիների նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն է:

Գործի առթիվ ոստիկանությունում քննություն է իրականացվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am