1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը

Armenpress 11:10, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:40-ը:

Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Խորհրդարանական «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը:

Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով, այսինքն ՍԴ դատավոր ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների մանդատների քանակը միասին 40 է: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քվեարկության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am