Արցախի նախագահը խորհրդականին ազատել է պաշտոնից

Armenpress 17:29, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանը եւ Ռոբերտ Շաֆերյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am