Վրաստանի երեք տարածաշրջաններ տուժել են հորդառատ անձրեւից

Armenpress 14:55, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրեւ Է տեղացել Արեւելյան Վրասանի երեք տարածաշրջանների բնակավայրերում եւ ջրի տակ առել տների առաջին հարկերը, տնամերձ հողամասերը եւ մրգատու այգիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Առաջին ալիքը:

Տեղատարափ անձրեւից եւ կարկուտից տուժել են մի քանի գյուղեր Գորիի շրջանում (Շիդա Քարթլիի տարածաշրջան), առանձնապես Մեդժվարիսխեւին եւ Ախալուբանին:

Վատ եղանակը խնդիրներ Է ստեղծել նաեւ Ռուսթավ քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) բնակիչների համար, որը գտնվում Է Թբիլիսիից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Ջրի տակ են անցել մի քանի փողոցներ, ինչի պատճառով բարդացել Է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղատարափից տուժել են նաեւ Գուրջաանի շրջանի (Կախեթի տարածաշրջան) բնակավայրերը:

Հունիսի լույս 12-ի գիշերը տեղատարափ անձրեւ Է տեղացել նաեւ Վրաստանի մայրաքաղաքում: Ջրով են ողողվել փողոցներ, առեւտրական օբյեկտներ, ստորգետնյա անցումներ եւ կայանատեղեր: Գործնականում ամբողջ գիշեր Թբիլիսիում մոբիլիզացված են եղել բոլոր հրշեջ-փրկարարական բրիգադները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am