Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից  

Armenpress 13:01, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը հեռացել է մակեդոնական ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից: Հայազգի պաշտպանի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը չեն երկարաձգել այն:

Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում հանդես է գալիս 2010 թվականից: «Վարդար» է տեղափոխվել 2014 թվականին Երևանի «Բանանց»-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am