Հայտնի են քրեակատարողական ծառայության պետի ու գլխավոր հարկադիր կատարողի անունները

Armenpress 12:57, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am