1000х90.jpg (78 KB)

ՀՀ գյուղատնտեսության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները նոր տեղակալներ ունեն

Armenpress 12:53, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարները նոր տեղակալներ ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի որոշմամբ Արսեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ Արման Ուդումյանն ու Զարուհի Բաթոյանն էլ նշանակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ։

Արայիկ Պետրոսյանն ու Թադևոս Ավետիսյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոններից՝ իրենց դիմումի համաձայն։

Նոր նշանակումներ կան Գյուղատնտեսության նախարարությունում. Գառնիկ Պետրոսյանն ու Արմեն Հարությունյանը նշանակել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am