«Մունդիալ-2018»-ից առաջ. Ծագող արևի երկրից մինչև Ռուսաստան. ՃԱՊՈՆԻԱ  

Armenpress 11:34, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ասիական հավաքականների մեջ իր առանձին և արժանի տեղն ունի Ծագող արևի երկրի ընտրանին: Ճապոնացիները վերջին տասնամյակում մեծ հաջողությունների են հասել` մասնակցելով աշխարհի մի քանի առաջնությունների, միաժամանակ  դառնալով Ասիայի չեմպիոն: Աշխարհի առաջնություններում նրանց հաջող ելույթները հաստատում են այն, որ Ճապոնիայի հավաքականի համար ստեղծվել են լավ նախապայմաններ`  գործում են լուրջ ֆուտբոլային ակումբներ, կան տաղանդավոր ֆուտբոլիստներ: Ավելին, այսօր ճապոնացի ֆուտբոլիստների կարելի է տեսնել եվրոպական շատ ակումբների կազմում:

Պատմական ակնարկ

1998 թվականին «Կապույտ սամուրայներն» առաջին անգամ մասնակցեցին  աշխարհի առաջնությանը: Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում Ճապոնացիները ոչ մի հաղթանակ չտոնեցին: Երեք խաղերն էլ զիջեցին մրցակցին և 0 միավորով զբաղեցրին վերջին տեղը խմբում: 2002 թվականին, երբ առաջնությունն անցկացվում էր հենց Ճապոնիայում և Կորեայում, ճապոնացիները դուրս եկան խմբից, սակայն 1/8 եզրափակիչի հանդիպումներում  նրանց կանգնեցրեց Թուրքիայի հավաքականը, որն  էլ այդ տարի դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիրը: 2006 թվականին Ճապոնիան հաղթահարեց որակավորման փուլը, սակայն անկարող գտնվեց խմբից դուրս գալու: Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ում քառորդ եզրափակիչի ուղեգիրը զիջեց Պարագվայի հավաքականին: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Ճապոնիան խմբում գրավեց միայն վերջին տեղը:

«Սամուրայները» 7 անգամ մասնակցել են Ասիայի գավաթի խաղարկությանը, որից 4-ում  դարձել են չեմպիոններ: Ճապոնացիներն իրենց առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել են 1917 թվականին Չինաստանի հետ և պարտվել 0-5 հաշվով: 1967 թվականին Տոկիոյում Ֆիլիպինների հետ հանդիպման ժամանակ ճապոնացիները հաղթեցին «բասկետբոլային »` 15-0 հաշվով:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Ծագող արևի երկիրը մունդիալի որակավորման ասիական փուլում ընդգրկված էր B խմբում: 10 խաղերից 6-ում նրանք հաղթեցին, 2-ական հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և պարտություն կրեցին: Խմբում հավաքելով 20 միավոր՝ ճապոնացիները գլխավորեցին այն, իրենից հետ թողնելով Սաուդյան Արաբիայի թիմին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

«Մունդիալ-2018»-ում Ճապոնիան ընգրկված է H խմբում և ուժերն է չափելու այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Սենեգալը, Լեհաստանը և Կոլումբիան: Առաջին հանդիպումը «սամուրայները» կանցկացնեն հունիսի 19-ին՝ մրցելով Կոլումբիայի հետ:  Խաղը կկայանա Սարանսկում: Հունիսի 24-ին կմրցի Ճապոնիա-Սենեգալ զույգը, իսկ խմբային փուլի վերջին խաղում Ճապոնիայի մրցակիցը կլինի Լեհաստանը:

Հավաքականը

Ճապոնիան մունդիալ 2018-ին կբերի հետևյալ կազմը. դարպասապահներ՝ Էյձի Կավասիմա («Մեց»), Մասաակի Հիգասիգուտի («Գամբա Օսակա»), Կոսուկե Նակամուրա («Կասիվա»), պաշտպաններ՝ Յուտո Նագատոմո («Գալաթասարայ»), Գոտոկու Սակաի («Համբուրգ»), Տոմոակի Մակինո, Վատարու Էնդո (երկուսն էլ՝ «Ուրավա»), Մայ Իյոսիդա («Սաութհեմփթոն»), Հիրոկի Սակաի («Մարսել»), Նաոմիտի Ուեդա, Գեն Սեձի (երկուսն էլ՝ «Կասիմա»), կիսապաշտպաններ՝ Մակոտո Հասեբե («Այնթրախտ»), Սինձի Կագավա («Բորուսիա» Դ.), Գակու Սիբասակի («Խետաֆե»), Ռետա Օսիմա («Կավասակի»), Հոտարու Յամագուտի («Սերեսո Օսակա»),Կեյսուկե Հոնդա («Պաչեկո»), Գենկի Հարագուտի, Տակասի Ուսամի (երկուսն էլ՝ «Դյուսելդորֆ»), Տակասի Ինուի («Էյբար»), հարձակվողներ՝ Սինձի Օկաձակի («Լեսթեր»), Յույա Օսակո («Վերդեր»), Յոնսինորի Մուտո («Մայնց»)։Ճապոնիան մունդիալ 2018-ին կբերի հետևյալ կազմը. դարպասապահներ՝ Էյձի Կավասիմա («Մեց»), Մասաակի Հիգասիգուտի («Գամբա Օսակա»), Կոսուկե Նակամուրա («Կասիվա»), պաշտպաններ՝ Յուտո Նագատոմո («Գալաթասարայ»), Գոտոկու Սակաի («Համբուրգ»), Տոմոակի Մակինո, Վատարու Էնդո (երկուսն էլ՝ «Ուրավա»), Մայ Իյոսիդա («Սաութհեմփթոն»), Հիրոկի Սակաի («Մարսել»), Նաոմիտի Ուեդա, Գեն Սեձի (երկուսն էլ՝ «Կասիմա»), կիսապաշտպաններ՝ Մակոտո Հասեբե («Այնթրախտ»), Սինձի Կագավա («Բորուսիա» Դ.), Գակու Սիբասակի («Խետաֆե»), Ռետա Օսիմա («Կավասակի»), Հոտարու Յամագուտի («Սերեսո Օսակա»),Կեյսուկե Հոնդա («Պաչեկո»), Գենկի Հարագուտի, Տակասի Ուսամի (երկուսն էլ՝ «Դյուսելդորֆ»), Տակասի Ինուի («Էյբար»), հարձակվողներ՝ Սինձի Օկաձակի («Լեսթեր»), Յույա Օսակո («Վերդեր»), Յոնսինորի Մուտո («Մայնց»)։

Աշխարհի առաջնության մեկնարկից երկու ամիս առաջ Ճապոնիան հեռացրեց գլխավոր մարզչին և նրան փոխարինող բերեց տեղական մարզիչներից Ակիրա Նիշինոյին: Հավաքականի առաջատարները նույնն են, ինչ նախորդ մունդիալի ժամանակ էր: Սակայն, ի տարբերություն նախորդ ԱԱ-ի, այս տարի Կագավան վնասվածքի պատճառով բավականին երկար հանդես չէր գալիս, Հոնդան տեղափոխվեց Մեքսիկայի առաջնություն: Մեծ հույսեր են կապում «Լեսթեր»-ի հարձակվող Սինձի Օկաձակիի հետ:

Ճապոնիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 61-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբՖրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

ՍերբիաF խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Բելգիա

ՊանամաԹունիս

Անգլիա

H խումբ

Կոլումբիա



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am