«Մունդիալ-2018»-ից առաջ. ԱՆԳԼԻԱՆ, որ ֆավորիտ է, բայց անհաջողակ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատկանում է այն ընտրանիների թվին, որոնք միշտ ֆավորիտ են լինում, բայց «անհաջողությունը» հետապնդում է «առյուծներին»: Այդպես է լինում և' աշխարհի, և' Եվրոպայի առաջնություններում: Եվ ամեն չորս տարին մեկ սկսվում են այն քննարկումները, թե արդյոք անգլիացիներին կհաջողվի՞ հետ բերել 1966 թվականի փառքը կամ գոնե հասնել մինչև եզրափակիչ, որին չեն հասել վերջին 9 առաջնությունների ընթացքում:
Պատմական ակնարկ…
Այս տարվա աշխարհի առաջնությունը «մառախլապատ Ալբիոնի» հավաքականի համար թվով 15-րդն է: «Երեք առյուծները» ֆուտբոլային այս «տոնին» առաջին անգամ մասնակցեցին 1950 թվականին, երբ առաջնությունն անցկացվում էր Բրազիլիայում: Այդ առաջնության ժամանակ Անգլիան մնաց խմբային փուլում: Հաջորդ` ակնհայտ հաջողությունները. 1954 և 1962 թվականների առաջնություններում անգլիացիները ակնհայտ առաջընթաց գրանցեցին`հասնելով մինչև քառորդ եզրափակիչ: Այդ ժամանակ թիմի ղեկին էր Վալտեր Վինտերբոտոնին:
1966 թվականի մունդիալն անցկացվեց Անգլիայում: Այդ ժամանակ, ինչպես ասում են «տան պատերն օգնեցին», անգլիացիները մտան եզրափակիչ: Հենց այստեղ «առյուծները» տոնեցին իրենց կամային հաղթանակը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմի նկատմամբ, նրան պարտության մատնելով 4-2 հաշվով: Սա եղավ առաջին ու վերջին ոսկե գավաթը, որը մնաց բրիտանական կղզում:
Անգլիացիները որոշակի հաջողության հասան 1990 թվականի առաջնությունում` հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Այստեղ դարձյալ բախտը երես թեքեց նրանցից, որովհետև խաղը զիջեցին գերմանացիներին, իսկ երրորդ տեղի համար պայքարում պարտվեցին Իտալիային: 1998 և 2000-թվականների ԱԱ-ներում անգլիացիները մի դեպքում խմբից դուրս չէին շարունակում պայքարը, կամ էլ քառորդ եզրափակիչի գծից այն կողմ չէին անցնում:
Ճանապարհ դեպի Ռուսաստան
Ֆուտբոլի այս տարվա աշխարհի առաջնության եվրոպական գոտու F խմբում Անգլիայի հավաքականը ոչ մի պարտություն չկրեց: 10 խաղերից 8-ում անգլիացիներ հաղթեցին, իսկ 2-ն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Նրանք պաշտպանական լավ աշխատանքի արդյունքում բաց թողեին միայն 3 գնդակ 10-ը խաղում: Հավաքելով 26 միավոր` Անգլիան խմբում առաջինն էր` իրենից հետ թողնելով Սլովակիային, Շոտլանդիային, Սլովենիային, Լիտվային և Մալթային:
Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…
Անգլիայի հավաքականին այս տարի բաժին չի ընկել «մահվան խումբ»-ը, ինչը հույս է տալիս կարծելու, որ «ֆուտբոլի հայրենիքի» ներկայացուցիչները կկարողանան դուրս գալ խմբից: Առաջին խաղը նրանք կանցկացնեն Վոլգոգրադում հունիսի 18-ին և կմրցեն Թունիսի հետ: Այնուհետ` հունիսի 24-ին Անգլիան կխաղա Պանամայի հետ Նիժնի Նովգորոդում, իսկ խմբային փուլի վերջին խաղում «մառախլապատ Ալբիոնի» հավաքականը կմրցի Բելգիայի հետ: Այս հետաքրքրաշարժ խաղը կընդունի Կալինինգրադի համանուն մարզադաշտը:
Հավաքականը
«Մունդիալ-2018»-ի համար Անգլիան հայտավորել է հետևյալ կազմը` դարպասապահներ․ Ջեք Բատլենդ («Սթոք Սիթի»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուլ («Բարնլի»)։ Պաշտպաններ․ Տրենտ Ալեքսանդր Արնոլդ («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Գարի Կեհիլ («Չելսի»), Հարի Մագուայեր («Լեսթեր»), Ջոն Սթունս, Կայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրիան Տրիպյեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»)։ Կիսապաշտպաններ․ Էրիկ Դայեր, Դելե Ալի (երկուսն էլ «Տոտենհեմ»), Ֆաբիան Դելֆ, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Լուֆտուս Չիկ («Չելսի»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ջեյք Լիվերմոր («Վեստ Բրոմվիչ»)։ Հարձակվողներ․ Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»)։
Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո, որը հերթական անգամ անհաջող էր Անգլիայի համար, թիմն ամբողջովին փոփոխության է ենթարկվել: Նրանց հույս 24-ամյա Հարի Քեյնն է, ով 41 գնդակ հեղինակ դարձավ անցած մրցաշրջանում:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
A խումբ
B խումբ
C խումբՖրանսիա
D խումբ
E խումբ
ՍերբիաF խումբ
G խումբ
- Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին
Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը
- Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի եզրափակչում է. Մունդիալ-2018
- Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018
- Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ
կիսաեզրափակիչ. Մունդիալ-2018
- Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր