5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից

Armenpress 16:02, 11 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթներն ավարտել են 5 ֆուտբոլիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից: Թիմից հեռացել են Նորայր Գյոզալյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մատվեյ Գույգանովը, Ալեքսանդր Ջոկովիչը և Հայկ Ոսկանյանը:

Նշված ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Նորայր Գյոզալյանը «Բանանց» էր վերադարձել 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նախորդ երկու մրցաշրջաններում Գյոզալյանը «Բանանցի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 28 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am