Մուայ Թայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Armenpress 11:22, 9 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուայ Թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից: Հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հայաստանի Մուայ Թայի հավաքականը կմեկնի Չեխիա (Պրահա) մասնակցելու եվրոպայի առաջնությանը։ Մեծահասակների կազմում կմեկնեն Արմեն Գրիգորյանը 71կգ. և Ալբերտ Ամիրջանյանը 63.5 կգ., երիտասարդների կազմում մեկնելու են Անտոնիո Քոչարյանը 57կգ.(Արցախ), Ռազմիկ Գրիգորյանը 60կգ.(Արցախ),Արման Գալստյանը 63.5կգ (Արցախ) և մարզիչ Ալեքսան Աղաբալյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am