Հաստատվել է կառավարության աշխատակարգը

Armenpress 17:13, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ դրանց համաձայն մշակվում է կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:

«Նախատեսված է, որ նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում վարչապետի աշխատակազմ»,- ասաց Միրզոյանը:

Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր: Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման: Որոշմամբ սահմանված են փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը, նախարարների կոմիտեների գործունեության կարգը և այլն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am