Սի Ցզինպինը շքանշան հանձնեց իր «ամենալավ ընկեր» Պուտինին

Armenpress 15:56, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պետությունների ղեկավարներից առաջինին, հանձնվել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Պուտինին այդ շքանշանը հանձնելն առաջինն Է Չինաստանում պետական վաստակի համար պարգեւատրման համակարգի ստեղծումից հետո: Նախագահ Պուտինը՝ որպես համաշխարհային ազդեցություն ունեցող մեծ տերության ղեկավար, ներկայիս չին-ռուսական հարաբերությունների հիմնադիրն Է եւ միշտ դրանց զարգացումը առաջ Է տանում բարձր մակարդակով»,- հունիսի 8-ին ասել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը շքանշանի հանձնման արարողության ժամանակ:

Շքանշանը հանձնվել Է Չինաստան Պուտինի պետական այցի շրջանակներում: «Սկսած 2000 թվականից՝ նախագահ Պուտինը 19 անգամ Չինաստան Է ժամանել այցով կամ մասնակցելով միջազգային միջոցառումների:

Համաշխարհային տերությունների ղեկավարների թվում նա ամենից շատ Է այցելել Չինաստան, նա ամենածանոթն ու հարգվածն Է Չինաստանում»,-ասել Է Սի Ցզինպինը: ՉԺՀ-ի նախագահը հավելել Է. «Նախագահ Պուտինն իմ ամենալավ ու մտերիմ ընկերն Է», հաղղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am