1000х90.jpg (78 KB)

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինվոր է վիրավորվել

Armenpress 14:15, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության  ՊՆ մամուլի ծառայությունից:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am