Լևոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում  

Armenpress 10:14, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյան ավարտեց ելույթները Նորվեգիայի գերխոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

«Norway chess» մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան, ով 8 հնարավորից հավաքեց 5 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդն է: Լևոն Արոնյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am