Վարդան Մինասյանի ֆավորիտները ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Armenpress 18:51, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով աշխարհի այս առաջնությունում չկա մի ֆավորիտ թիմ, նրանք մի քանիսն են:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ով կդառնալ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող, Մինասյանը պատասխանեց. «Առաջնությունում հաղթելու հիմնական հավակնորդներն են Ֆրանսիան, Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան և Իսպանիան։ Պետք չէ մոռանալ նաև Բելգիայի հավաքականի մասին, որը կարող է անակնկալ մատուցել»:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am