Յուրայի մոտիվացիան շատ բարձր է հավաքականին միանալու համար. Մինասյան

Armenpress 18:30, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Յուրա Մովսիսյանի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մինասյանը մասնավորապես փաստեց. «Ինձ համար կարևոր էր, որ Յուրան եկավ: Ես տեսա նրա շփումը հավաքականի ֆուտբոլիստների հետ: Նա մեզ հետ էր մոտ 3 օր: Յուրայի մոտիվացիան շատ բարձր է հավաքականին միանալու համար»:

Երկար դադարից հետո ընկերական խաղերի համար ազգային թիմ էր հրավիրել Յուրա Մովսիսյանը, ով, սակայն, թիմին չմիացավ վնասվածքի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am