Վարդան Մինասյանը խոսել է հավաքականի նորեկների մասին

Armenpress 18:16, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ընտրանու նորեկների մասին:

«Անդրե Կալիսիրը և Իվան Յագանը արդեն հիմա կարող են օգուտ բերել հավաքականին, իսկ Էդգար Բաբայանը և Մոնրո Արարատը մեզ կօգնեն։ Ֆուտբոլիստները երիտասարդ են և մեծ ներուժ ունեն: Այվազովը համաձայնել է խաղալ թիմում, սակայն համալսարանի քննությունների պատճառով չկարողացավ մասնակցել հավաքին։»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Մինասյանը:

Մալթայի և Մոլդովայի հետ ոչ-ոքի ավարտված ընկերական հանդիպումները վերջիններն էին Ազգերի լիգայի մեկնարկից առաջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am