1000х90.jpg (78 KB)

NASA-ն հրաժարվել Է լուսնագնացի նախագծից, որում արդեն 100 մլն դոլար Է ներդրվել

Armenpress 13:52, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրաժարվել Է լուսնագնացի ստեղծման ծրագրից, որի մշակման գործում արդեն շուրջ 100 միլիոն դոլար Է ներդրվել: Ինչպես հունիսի 6-ին հայտնել Է Houston Chronicle թերթը, Resource Prospector ապարատի ստեղծման աշխատանքների դադարեցման որոշումը, ապարատ որը նախատեսված Էր Լուսնի վրա ջրի որոնման համար, ընդունվել Է ապրիլին, սակայն այդ մասին հայտնի Է դարձել միայն օրերս:

Թերթի տվյալներով՝ լուսնագնացի մշակումն իրականացվում Էր վերջին չորս տարվա ընթացքում, եւ 250 միլիոն դոլար արժողությամբ ապարատի արձակումը պլանավորված Էր 2022 կամ 2023 թվականին: Աշխատանքների դադարեցման մասին անսպասելի ընդունված որոշումը հարուցել Է նախագծի մասնակիցների զարմանքը:

Ինչպես հայտնել Է թերթը, լուսնագնացի ստեղծման վրա աշխատող 90 մասնագետներն այժմ կզբաղվեն NASA-ի այլ ծրագրերով: Միեւնույն ժամանակ NASA-ի ներկայացուցիչ Չերիլ Ուոռները նշել Է, որ լուսնագնացի համար նախատեսված ապարատների մի մասը կօգտագործվի այլ նախագծերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am