Նադալ-Շվարցման խաղը հետաձգվել է  

Armenpress 10:36, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի հանդիպումը հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում էին արգենտինացի Դիեգո Շվարցմանը և Ռաֆայել Նադալը: Առաջին սեթից հետո, երբ 4:6 հաշվով հաղթում էր Շվարցմանը, տեղատարափ անձրևի պատճառով խաղը հետաձգվել է: Այն կկայանա հունիսի 7-ին:

«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Այն միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որ անցկացվում է հողածածկ կորտում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am