Արոնյանի վերջին մրցակիցը Նորվեգիայում Հիկարու Նակամուրան է  

Armenpress 09:52, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ կես միավորով է հետ առաջատարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը մրցաշարի 8-րդ տուրում ազատ էր: Այս տուրում հաղթանակ տոնեցին միայն Ֆաբիանու Կարուանան և Հիկարու Նակամուրան:

9-րդ տուրից առաջ 4-ական միավոր ունեն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան: Արոնյանն ունի 3,5 միավոր և վերջին տուրում կմրցի Հիկարու Նակամուրայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am