Շարապովան անհավանական պարտությամբ դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Armenpress 23:28, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան անհավանական պարտություն է կրում Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչի ուղեգրի համար Շարապովան մրցում էր իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի հետ: 1 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում Շարապովան անսպասելի պարտություն կրեց 2:6, 1:6 հաշվով և դուրս  մնաց հետագա պայքարից:

«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am