Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 23:08, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո-Արմանդո Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Sun պարբերականը: Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց կոլումբիական Կալի քաղաքում և երկրորդ անգամ ծնկի վիրահատության կենթարկվի: Ֆոտբոլիստը 17 օր առաջ վիրահատվել էր երկու ծնկից:

  20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկն աշխարհի այս առաջնությունում մեկնաբանություններ կանի լատինամերիկյան հեռուստաալիքներից մեկի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am