Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել Fly Emirates-ի գովազդային հոլովակում

Armenpress 20:33, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Fly Emirates հայտնի ավիաընկերության գովազդում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գովազդային հոլովակը տարածել է «Արսենալ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Գովազդում նկարահանվել են նաև «Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքս Իվոբին և Հեկտոր Բելերինը:

Fly Emirates ընկերությունը «Արսենալ»-ի տիտղոսային հովանավորն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am