1000х90.jpg (78 KB)

Վաղարշապատի թիվ 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց «Սպիտակ նավակ» մրցաշարում  

Armenpress 11:51, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 5-րդ տուրը, որում Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ մեր դպրոցականները 2.5-1.5 հաշվով հաղթեցին Բուրյաթիայի Հանրապետության թիմին:  5-րդ տուրից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում են Հնդկաստանի դպրոցականները, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 18.5 միավոր: Սվերդլովսկի մարզը 14.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, 3 թիմ 14-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները, իսկ մեր դպրոցականները վաստակել են 13.5 միավոր և կիսում են 6-9-րդ հորիզոնականները: Այսօր տեղի կունենան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերի պարտիաները: 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am